29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք կքշենք մեր երկրում իշխանությունը խաբեությամբ զավթած դավադիր խունտային. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բա մենք նամուսով, թասիբով ազգային իշխանություն ունենայինք ու մեր ժողովրդի հետ այսպե՞ս խոսեին: Ոչինչ, այս դժվարություններն էլ կվերապրենք: Հայ ժողովուրդը հեշտությամբ ծնկի եկողներից չէ:
Զինվեք համբերությամբ: Մենք կքշենք մեր երկրում իշխանությունը խաբեությամբ զավթած դավադիր խունտային, կհամախմբենք ու ոտքի կկանգնեցնենք մեր երկիրը, նորից կվերականգնենք նրա ռազմական ու պաշտպանական ներուժը, զարգացման նոր որակ և ուժ կտանք նրա տնտեսությանն ու գիտությանը: Նորից Հայաստանի Հանրապետությունը կդառնա աշխարհում հեղինակություն, հարգանք ու վստահություն վայելող պետություն:
 
Այն ժամանակ կտեսնեք, թե ռևանշն ինչպիսին է լինում: Դրա համար մեզ երկար ժամանակ պետք չէ, և աշխարհն էլ միշտ չէ, որ ադրբեջանական գազով ու նավթով է գայթակղվում:
Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:
Իսկ մեր ճանապարհերով Նախիջևան կգնաք ոչ թե կապիտուլյանտ թուլամորթների վրա հոխորտալով (ինչպես անում եք), այլ հայ ժողովրդի հանդեպ ընդգծված հարգանքով ու երախտիքով»:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ