25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է կատարվում Հայաստանում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ի՞նչ է կատարվում Հայաստանում։
 
Ամեն ինչ արդեն ակնհայտ է։
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը փաստացի դադարել է գոյություն ունենալ։
Երրորդ Հանրապետության անկման գործընթացը սկսվել է դեռ 2018-ի ապրիլ – մայիսին։
Ավարտը՝ 2020-ի նոյեմբեր-2021 հունիս՝ ընտրություններ։
Փաստացի Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն։
Ֆորմալ առումով թղթի վրա այն կա,բայց իրականում՝ ոչ։
Փաշինյանի «կառավարությունն» ինձ հիշեցնում է Պետենի գլխավորությամբ Վիշիի ռեժիմ-կառավարությունը՝ Ֆրանսիայում/1940-1944/:
Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային,իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին…առավոտ՝ Արեւմուտքին,ցերեկը՝ Հյուսիսին, գիշերը՝ Թուրքիային։
 
Մնացածը ՝գրեթե նույնն է։
Թե առաջին եւ թե երկրորդ դեպքում ազգակործան զիջումները «արդարացվում» են «ապագա կա»-ով։
Բայց Ֆրանսիան չհանդուրժեց հակազգային ու հակապետական Վիշիի ռեժիմը՝ համախմբվելով Շառլ դը Գոլի շուրջ ու ընտրելով պետություն ունենալու ճանապարհը։
Ֆրանսիացին ապացուցեց ,որ արժանի չէ ընկածի կարգավիճակին ու հաղթեց իր մեջ պարտվածին։
Մինչեւ «հայկական Վիշիի ռեժիմը» չհեռացվի ,որեւէ լավ բան մի սպասեք։
Շատերը հարցնում են՝վե՞րջ։
Իհարկե՝ ոչ։
 
Բայց հաղթանակներ ունենալու համար պետք է արժանի լինենք այդ հաղթանակներին,անկախ հայրենիք ունենալու համար՝ արժանի պետք է լինել Հայաստանին։
Իսկ արժանի՞ ենք մենք անկախ ու ինքնիշխան հայրենիքի։
Կասկածում եմ…հազիվ իրար մեղադրենք ու մտածենք սեփական անսխալության մասին։
Հաղթանակները վերադառնալու են…
Ե՞րբ։
Երբ արժանի լինենք մեր հոգու զույգ հենարաններին՝ Աստծուն ու Հայաստանին»։
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ