26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմության միակ օրակարգն Ազգային ժողովից գլխիկոր փախնելն է. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարևորում է, որ զբաղվեն ընդդիմության «փնտրտուքով»:

«Կարող է թվալ, թե ընդդիմության մեր այս փնտրտուքը ժամանակավրեպ է, բայց ես կարծում եմ, որ սա շատ կարևոր թեմա է», – Ազգային ժողովում հայտարարեց նա:

Նրա խոսքով՝  8-րդ գումարման ԱԺ-ի մեկնարկից ի վեր՝ տարբեր թեմաներով նախագծերի քննարկման ժամանակ, որոնք չի վերաբերել պաշտպանությանը և անվտանգությանը, ընդդիմադիր գործընկերները բողոքել են, հարց բարձրացրել, թե արդյոք ժամանա՞կ են գտել այդ նախագծերը քննարկելու:

«Բայց հիմա, այսօր, հենց նոր մենք քննարկեցինք «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը. երկու կարևորագույն նախագիծ: Մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն: Երբ իրենց հարցնում են, թե արդյոք վերադառնալո՞ւ են ԱԺ, իրենք ասում են՝ վերադառնալու են իրենց օրակարգով: Լավ, ո՞րն է իրենց օրակարգը, եթե իրենց օրակարգը փողոցում չէ, այստեղ չէ, Պաշտպանության մասին օրենքի նախագիծը չէ, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը չէ, ո՞րն է իրենց օրակարգը», – նշեց Ռուբինյանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմադիրների օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել վերջին օրերի  հանրային ակտիվությամբ:

«Իսկ իրենց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետևյալով՝ հրաժարականներ՝ իրենց պաշտոններից այստեղ, մի քանի հոգու դեպքում էլ՝ մանդատների վայր դնում: Հետևաբար, կարծում եմ՝ կարող ենք եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգն ԱԺ-ից գլխիկոր փախնելն է», – հայտարարեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ