18 Օգոստոսի, Հինգշաբթի, 2022
KFC

Իրավապահներ, իրական հանցագործներին, հայրենիքը սոդոմ-գոմոր սարքածներին թողած, էդ ի՞նչ մի թեմա եք գտել մեր գործընկեր լրագրողի դեմ. Մարգարիտ Եսայան

?????????????????????????????????????????????????????????

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Իրական հանցագործները, երկիրը  թշնամիներին հանձնածները,  բոլոր պետական համակարգերում խառնաշփոթ առաջացրածները, մի ամբողջ ժողովրդի  սեւերի ու սպիտակների բաժանածները, ատելությունը  տիրաժավորածները,  եղբորը եղբոր հետ  թշնամացրածները,  մի ամբողջ հայրենիք անորոշության եւ պատերազմի վտանգի մեջ ներքաշածները, «խաղաղություն»  խոստացած, բայց   պատերազներով մարդկանց սպառնացողները, միջաձնային եւ միջազգային բոլոր հարթակներում  հարաբերություններ վատացրածները, Եռաբլուրը  ջահել  մարմիններով  լցրածները,  վաղվա օրվա հանդեպ հայ ժողովրդի  մեջ անորոշություն եւ մտահոգություններ սերմանածները, երկիրը բաց վերք դարձրածները, ցինիկաբար  հոխորտացողները/չշարունակեմ, ինքներդ էլ կարող եք շարքը շարունակել/,․․․Այո, հենց սրանք եւ իրենց  խամաճիկային թելերը քշողները  «վիդիտե լի» , կրկին   իրենց վախերը  փորձում են դրսեւորել   քրեական գործեր հարուցելով,  մարդկանց  դեմ  ինչ-ինչ սանկցիաներ իրականացնելով,    իրենց  դավաճան ձեռքերով  հիմա էլ ազատ խոսքը, ազատ միտքը, կարծիք  եւ տեսակետ հայտնելու մարդու, լրագրողի ազատ  եւ  դեմոկրատական իրավունքն են ոտնահարում,փորձելով լռեցնել ազատ խոսքը․․․

 
Իրավապահներ, իրական հանցագործներին, հայրենիքը  սոդոմ-գոմոր սարքածներին թողած, էդ ի՞նչ մի թեմա եք գտել  մեր գործընկեր լրագրողի դեմ․․․
 
Ամոթ, չկա՞․․․ Փաստ է, որ չկա,  օրենք, էդ էլ չկա՞, մեկ ձեռքի  հրահանգով գործե՞ր եք կարում,  զանգել- գոռացել-հանձնարարե՞լ է․․․ Իսկ ո՞վ էր կասկածում․․․
Անժելա Թովմասյանի դեմ  գո՞րծ եք փորձում հարուցել․․․
Ինչո՞ւ, որովհետեւ ինքը  ի տարբերություն ձեզ, հայրենիքը   սիրո՞ւմ է, որովհետեւ   պայքարո՞ւմ է ներսի եւ դրսի թշնամիների դեմ, որովհետեւ  ազա՞տ է խոսում, որովհետեւ   չի ներում եւ չի ընդունում դավաճանությո՞ւնը, հայրենիքը առքուվաճառքի  օբյեկտ դարձնե՞լը․․․
 
Անժելա Թովմասյանին  աջակցում եւ աջակցելու եմ  , թեպետ ինքն այնքան ուժեղ է եւ ինքնաբավ, որ չունի աջակցության կարիք․․Էս դեպքում  այդ աջակցությունը մեզնից յուրաքանչյուրին  է  հարկավոր․․․․Եթե հիմա լռենք եւ թույլ տանք, որ  դրանք ինչ ուզեն, ոնց ուզեն անեն, մենք ո՞վ կլինենք դրանից հետո․․․
Խոսքը իմ ընկեր Անժելա Թովմասյանի մասին է, բայց եւ խոսքը մասնավոր անձի մասին չէ։   Խոսքը երկարամյա , հայտնի եւ ճանաչված լրագրողի, չորրորդ իշխանության ներկայացուցչի, կայքի խմբագրի,   լրատվական ակումբի ղեկավարի եւ վարողի մասին է․․․
Եւ եթե ԶԼՄ-ների իրավունքների ջատագովները,  հկներն ու այլք, այսօր չպաշտպանեն  լրագրողի   շահերը, չկանգնեն նրա կողքին, վաղը իրենց դեմ են գործեր հարուցնելու․․․
 
Սրանք դարձյալ բարիկադներ են   շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․․․»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ