19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրապետականը երբեք իր պայքարի խրամատը չի լքելու. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Հանրապետականը երբեք իր պայքարի խրամատը չի լքելու։
 
ՀՀԿ-ն շարունակելու է Հայաստանի քաղաքական դաշտում մնալ՝ իբրև նպատակ, գաղափարախոսություն և կենսագրություն ունեցող ազդեցիկ ուժ: Կենսագրություն, որը գրվում է այնպիսի ականավոր գործիչների անուններով, ինչպիսիք են՝ Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը։
 
Գործիչներ՝ ովքեր նպատակ են ունեցել, որ Հայաստանի անկախ պետականությունը վերականգնվի։ Նրանք երազում էին ունենալ հաղթանակած Հայաստան ու տեր էին կանգնում իրենց երազանքին։ Այսօր մենք, պատմական այս ճակատագրական պահերին, պատասխանատվություն ենք կրում բոլորի կատարած աշխատանքի առաջ։
Չմոռանալով պատմությունը՝ պատերազմի տարիներին՝ սկզբում Անկախության Բանակը, ապա ՀՀԿ անդամերից բաղկացած ջոկատներն ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման համար մղվող պայքարին: Այդ պայքարի շնորհիվ է, որ առ այսօր պահպանվում է հայոց ազատատենչ ոգին և մենք հնարավորություն ունեցանք հաստատելու Հայաստանի երրորդ Հանրապետությունը:
 
Այդ պայքարի շնորհիվ է, որ հաղթանակներ գրանցվեցին Արցախյան պատերազմում։ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը այդ հաղթնակաները պետք է շարունակեր նաև քառօրյա պատերազմի օրերին։ Պայքարող ու հաղթող տեսակով հանրապետականը շարունակում է իր առաքելությունը՝
Հանուն հայոց պետականության պահպանման,հանուն անկախության,հանուն հավերժական Հայաստանի ու Արցախի, հանուն հայրենիքի փրկության։
 
Հ.Գ. Այսօրվա ու վաղվա օրինակը դուք եք: Եթե չեք, պետք է դառնաք:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ