26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի շարք շատ ուշագրավ տվյալներ, որոնք հաստատում են առկա խորը քաղաքական ճգնաժամը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամն երեկ ներկայացրեց «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021 թ. հետազոտությունը։
 
Մի շարք շատ ուշագրավ տվյալներ, որոնք հաստատում են առկա խորը քաղաքական ճգնաժամը։
✅ Գործադիր իշխանությանը ընդհանրապես չի վստահում հարցվածների 57%-ը, ավելի շուտ չի վստահում 14%-ը։ Իսկ լիովին վստահում է միայն 3 %-ը (❗️
✅ Օրենսդիր իշխանության վարկանիշը նույնականն է. ընդհանրապես չի վստահում հարցվածների 57%-ը, ավելի շուտ չի վստահում 14%-ը։ Իսկ լիովին վստահում է միայն 3 %-ը (❗️
✅ Գործադիր իշխանության և օրենսդիր իշխանության նկատմամբ 2021 թ․ ցուցանիշն ամենացածրն է 2008 թ․-ից հետո (❗️
✅ Ոստիկանությանը ընդհանրապես չի վստահում հարցվածների 46%-ը, ավելի շուտ չի վստահում 14%-ը։ Իսկ լիովին վստահում է միայն 6 %-ը (❗️
✅ «Թավշյա հեղափոխությունից» ակնկալիքները բավարաված են ամբողջությամբ 7%-ի մոտ, իսկ ընդհանրապես բավարարված չեն 34%-ի մոտ (❗️
✅ Գործող ԱԺ-ից ամբողջությամբ գոհ է ընդամենը 3%-ը, իսկ լրիվ դժգոհ է 59%-ը (❗️):
✅ Հարցվածների 60%-ը վստահ է, որ 44-օրյա պատերազմից հնարավոր էր խուսափել (❗️
Հ.Գ. Նիկոլ, սա էլ հո «նախկինների» թվերը չեն։
Սա ԵՎՐԱԶԻԱ հիմնադրամի եւ Կարնեգի կենտրոնի համատեղ ֆինանսավորվող ինստիտուտի տվյալներն են»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ