19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Նիկոլը գնալու է՝ շատ հանգիստ․ ինքը դեռ չգիտի, բայց շուտով կիմանա դրա մասին»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բայց սրանք ինչ «մեղք» են։

20.000 խաղաղ ցուցարարի մեջ մի մուրճով մեկին գտել են ու երկու օր է ցուցադրում են։

Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել։

Ու չի կարելի բացառել, որ նա կարող է լինել ռեժիմի սադրիչներից։

Կամ էլ երեւի մտածել է՝ եթե մի «վարչապետ» կարող է մուրճ օգտագործել, բոլոր «վարչապետերն» էլ կարող են։

Իսկ դուք, նիկոլահպատակ «սորոսականներ», հատուկ միջոցների ապօրինի կիրառումից ինչո՞ւ չեք խոսում։

Թե՞ դրա համար Արեւմուտքը «գրանտ» չի տվել։

Հունիսի 3-ին տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների վրա հարձակում,հատուկ միջոցների ապօրինի կիրառում, որի պայթյունից տուժել են քաղաքացիներ։

Նիկոլի ռեժիմի կրակեց ժողովրդի վրա,արյուն թափեց, իսկ հետո գնաց գինի ըմպելու»։

Վախն ու ցինիզմը կործանելու է ձեզ, իսկ «նիկոլական Կարթագենի կործանում» լինելու է։

Նիկոլը գնալու է՝ շատ հանգիստ։

Ինքը դեռ չգիտի, բայց շուտով կիմանա դրա մասին։

Կարեւորը ՝ Հայաստանը Նիկոլից հետոն է։

Միայն ազգային պետություն,որը պետք է հենված լինի արեւելաքրիստոնեական ավանդական արժեքների, Հայ Եկեղեցու բացառիկ դերի ու հայ-ռուսական դաշնակցային խորացող կապերի վրա»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ