27 Փետրվարի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխատանքային խմբերը Մոսկվայում կկարողանան քննարկել, թե ինչպես ենք առաջ գնալու սահմանազատման և սահմանագծման գործընթացում. ԱԽ քարտուղար

f62987918c1ca5_62987918c1ce5.thumb

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների մոսկովյան հանդիպման օրակարգում, բնականաբար, լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող հարցեր, այսինքն՝ որպես առաջին հանդիպման շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը կարողանան քննարկել, թե ինչպես ենք առաջ գնալու այս գործընթացում, կառավարութան նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ինչ վերաբերում է հանդիպման օրվան և ժամին՝ աշխատանքային խմբի կողմից անպայման հայտարարություն կլինի», – ասաց նա։
Անդրադառնալով հայկական հանձնաժողովի փոքրաթիվ և ոչ թիրախային մասնագետներով հագեցած լինելու, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներին չներգրավելու հարցին՝ Գրիգորյանը նկատեց՝ աշխատանքային խմբում ներգրավված աձանց թվաքանակը մեծ նշանակություն չունի։

«Որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում։

Ինչ վերաբերում է մասնագետներին, ընդդիմադիր գործիչներն ընդհանրապես ներկայացված չեն գործադիրում, և դա տրամաբանական է», – ասաց ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ երկու երկրների միջպետական սահմանին:

Հանդիպման ավարտին տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ