25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, շրջել թշնամանքի էջը. Ալիև

Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ չորեքշաբթի կայացած հանդիպմանը։

«Մենք լայնորեն քննարկել ենք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը կայցելի Հայաստան։ Համոզված եմ, որ այս այցի ավարտից հետո նա կունենա ամբողջական պատկեր։

Մեր դիրքորոշումը շատ բաց է, մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամանքի էջը», – Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ