23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Արտակ Զաքարյան

Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

 
 

Նա, մասնավորապես, նշել է. «Տղերք ջան, շատ քիչ ժամանակ է մնացել: Ինչների՞դ է պետք. ձեր դեմքերը, գործողությունները, խոսքերը` ամբողջը ֆիքսվում է: Արժե՞ արդյոք թրքահպատակ, դավադիր Նիկոլի կործանարար իշխանությունը պահելու համար` վաղն ամոթով մնալ ընտանիքի ու ընկերների մոտ:

 

Ոստիկանությունն իրավունք չունի խառնվել քաղաքական գործողություններին, առավել ևս` խոչընդոտել նրա օրինական ընթացքը»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:

Որոշ վայրերում ոստիկանները կանգնեցրել են ավտոերթը եւ սկսել եմ ուժ կիրառելով ավտոմեքենաներից հանել վարորդներին ու բերման ենթարկել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ