26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի դիվերսիոն գործողություններից

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են: Ինչպես Ստրասբուրգից Henaran.am-ին փոխանցում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մոտ քսան րոպեից կսկսվեն քաղաքական հանձնաժողովի նիստերը, որոնց կհաջորդի ԵԽԽՎ լիագումար նիստը:

Այսօր  նախատեսված է Ալբանիայի վարչապետի ելույթը, որին հայկական պատվիրակությունից հարց կուղղի Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանի փոխանցմամբ, ԵԽԽՎ-ում նոր` ազատ դեբատների ինստիտուտ է ձեւավորվել, որից անշուշտ կօգտվեն մեր պատվիրակության անդամները: “Ես խոսելու եմ վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծվող դիվերսիոն գործողությունների մասին”,- Henaran.am-ին ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ԼՂՀ հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման մասին հարցին, Նաիրա Զոհրաբյանը նշեց.” Գիտեք, որ ԵԽԽՎ  նոր նախագահ Մինյոնը կարծես թե ուզում է զրոյական կետից տեղաշարժել ԼՂՀ հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքի շուրջ քննարկումները,  եւ չի բացառվում, որ այս նստաշրջանի ընթացքում մեկ հանդիպում լինի հայկական եւ  ադրբեջանական պատվիրակությունների միջեւ՝ առաժմ պատվիրակությունների նախագահների ֆորմատով”:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ հայկական պատվիրակության դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է.”ԵԽԽՎ ֆորմատում նման հանձնաժողով չի կարող գործել,  եւ ես այսօր իմ ելույթներում կրկին անգամ կհիմնավորեմ, թե ինչու”

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնկացում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ