06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ն ընթացակարգով դիմեր ՌԴ-ին, այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք. Սերժ Սարգսյան

Արցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ միշտ ասել եմ. 30 տարի ասել եմ, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, վստահ եմ 100%, այդ մասին, ըստ Tert.am-ի, Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ես, վստահ եմ, որ Հայաստանն ունի մեծ ապագա, Հայաստանն իր ներուժի մեծ մասը դեռ չի օգտագործել և այն օգտագործվելու է Ֆրանսիայի հրապարակում հավաքված երիտասարդների կողմից», նշել է նա։

Հայաստանի համար Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է.

«Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ֊որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի և Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։

Ես վստահ եմ՝ եթե 44֊օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»։sharethis sharing button

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ