02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արարատ Միրզոյանի կինն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ազատվել է աշխատանքից Volo ընկերությունում: Վերջինիս ազատումը տարբեր հարցերի եւ ընկերության աշխատակիցների շրջանում զարմանքի պատճառ է դարձել, թե ինչն է եղել նրա՝ աշխատանքից դուրս գալու պատճառը:

Շատերի կողմից նրա՝ աշխատանքից ազատվելու հանգամանքը մեկնաբանվեց այնպես, թե աշխատանքից դուրս գալու պատճառն այն է, որ նա եւս կարողանա մեկնել բոլոր այն երկրները, որտեղ իր ամուսինը՝ Արարատ Միրզոյանը, պաշտոնապես գործուղվում է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար փորձեց անձամբ զրուցել Գոհար Աբաջյանի հետ, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հաղորդագրություններին, ո՛չ էլ հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ