07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արթուր Դավթյանը խելոք աշակերտի պես կատարեց հանձնարարությունը. «Հրապարակ»

Դիմադրության շարժման չորրորդ օրը, երբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվետվություն էր ներկայացնում ԱԺ-ում, ցուցումներ ստացավ թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանից, թե լավ չի իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, ինչի հետեւանքով նախկիններն այսօր այդ «գույքով» փողոցներ են փակում։ Նրա «կռիվը» բեռնատարների դեմ էր, որով ընդդիմադիրները փողոց էին փակում։

Բառացիորեն օրեր անց Դավթյանը խելոք աշակերտի պես կատարել է իրեն տրված հանձնարարությունը՝ կառավարությանն է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է ուսումնասիրության ենթակա անձանց շրջանակն ընդլայնել: Նպատակն ավելի քան պարզ է` օրենքը որպես մահակ օգտագործել ընդդիմադիրների դեմ։ Որոշել են հրատապ ռեժիմով ընդունել նախագիծը:
Երեկ կառավարությունը պահանջել է, որ խորհրդարանը մայիսի 19-ին արտահերթ նիստ հրավիրի, որի օրակարգում է նշված փոփոխության ընդունումը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ