26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պապիկյանի «կադրերն» ու Ջալալ Հարությունյանը պարգեւավճար են ստացել․ «Իրավունք»

«Մինչ ներքաղաքական կյանքում լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է, անորոշ է երկրի ապագան, իսկ քաղաքացին մնացել է սոցիալտնտեսական խնդիրների բեռի տակ` «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, Պաշտպանության նախարարությունն էլի պարգեւավճարներ է շռայլում: Գտել են հարմար պահը` հերթական պարգեւավճարները մեջ-մեջ անելու համար:

Այսպիսով` աշխատանքային գործունեության ընթացքում աչքի ընկնելու համար ՊՆ որոշ աշխատակիցներին տարվա առաջին եռամսյակի արդյունքների համաձայն խրախուսելու նպատակով` մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգեւատրում են ստացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականները, օգնականները, որոշ վարչության պետեր եւ ոչ ավել, ոչ պակաս ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը:

Այո°, ինչպես նկատեցիք, այս շարքում չկան սահմանին կանգնած սպաներ, զորամասերի հրամանատարներ: Ավելին` նախարարության կուլիսներում շշուկներ են պտտվում, որ պարգեւատրման են արժանացել մարդիկ, որոնք ընդամենը վերջերս են պաշտոնի նշանակվել եւ պարգեւատրման են արժանացել ոչ թե աշխատանքային գործունեության մեջ աչքի ընկնելու, այլ Սուրեն Պապիկյանի «բերած կադրը» լինելու համար:

Ի դեպ, նշենք, որ պարգեւավճար ստացած պաշտոնյաների աշխատավարձը սկսվում է առնվազն 400 հազարից, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի պարգեւավճարը եւս 400 հազար եւ ավելի է: Իսկ նախարարության ստորին օղակները, որոնք տքնաջան աշխատանք են իրականացնում, նույնիսկ կեսդրույքաչափով պարգեւավճարի չեն արժանացել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ