26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենքը լրամշակման կարիք ունի. ՛՛Հեռուստաեթերի մաքրման պահանջ՛՛-ը՝ ՛՛Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին՛՛ օրենքի մասին

Հեռուստատեսային հաղորդումների որակի առնչությամբ հաճախակի հնչող ահազանգերը սոցիոլոգ Վահրամ Միրաքյանն օբյեկտիվ է համարում: ՛՛Մեր կողմից իրականացված հետազոտության ընթացում բոլոր դժգոհությունները գիտականորեն ապացուցվեցին՛՛,- այսօր լրագրողներին տեղեկացրեց նա՝ հավելելով, որ խնդրի  լուծումը գտնելու համար hասարակական շարժում է պետք : ՛՛Հեռուստաեթերի մաքրման պահանջ՛՛ հասարակական նախաձեռնություն խմբի անդամ Վահրամ Միրաքյանը համոզված է՝ ՛՛Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին՛՛ օրենքը լրամշակման եւ փոփոխությունների կարիք ունի:

Գործող օրենքում արգելվում է ցուցադրել ագրեսիա պարունակող տեսարաններ, սակայն  նախանշված չէ,  թե որ տեսարաններն են այդպիսին համարվում, շեշտեց Վ. Միրաքյանը: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանի խոսքով  էլ՝ հեռուստաընկերությունների՝ ավելի վարկանիշային լինելու  ձգտումը բերել է ինչպես դրական , այնպես էլ  է բացասական հետեւանքների: Ըստ Դադասյանի՝ սերիալը հեռուստատեսության կարեւոր ժանրերից է, եւ եթերում չի կարող սերիալ չլինել. ՛՛այլ հարց  է, թէ ինչ որակի են դրանք՛՛:

Հեռուստատեսության  ոլորտում  ՛՛Պահանջարկը ստեղծում է առաջարկ՛՛ տարբերակը չպետք է գործի. սա էլ  ՛՛Մենք՛՛ ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի կարծիքն է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ