26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջարկել է շենք շինություններն ու հողամասերն օտարել կադաստրային արժեքով

Այսօր գումարվել է Երեւանի ավագանու հերթական նիստը:

Նախքան օրակարգի հարցերին անցնելը,ինչպես -ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը ներկայացրել է ԿԸՀ որոշման համաձայն ավագանու ՀՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների նոր անդամներին, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը։

Այնուհետեւ Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել  ՛՛Պետական   հիմնարկների  եւ   կազմակերպությունների  աշխատողների  սոցիալական փաթեթով  ապահովում՛՛  ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագծին։

Երեւանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ավագանու  անդամներին  իրենց   պարտականությունների կատարման  հետեւանքով  առաջացած  ծախսերի  դիմաց  Երեւան  քաղաքի  2012  թվականի բյուջեով   նախատեսված   համապատասխան   գումարներից ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով ամսական դրամական  փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին։

Երեւան  քաղաքի   ավագանու 2011  թվականի  դեկտեմբերի  9-ի  ՛՛Երեւան  քաղաքի  սեփականություն   համարվող  գույքն   օգտագործման   տրամադրելու  եւ   օտարման  2012 թվականի  ծրագրի   վերաբերյալ՛՛  որոշման  հավելվածում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջարկություն է ներկայացրել, համաձայն որի որոշմամբ նախատեսված շենք շինություններն ու հողամասերն ուղիղ վաճառքի ձեւով օտարումն առաջարկվում է իրականացնել ոչ թե կադաստրային արժեքի եռապատիկի չափով, ինչպես նախատեսված է որոշման նախագծում, այլ կադաստրային արժեքով։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է քվեարկությամբ հաստատել ներկայացված որոշման նախագիծը, իսկ ԲՀԿ խմբակցության առաջարկությունը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որի եզրակացության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն։ Օրակարգի այս հարցի վերաբերյալ ընդունված որոշմանը ԲՀԿ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել։

Ավագանին քվեարկությամբ հավանություն  է տվել նաեւ Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող մի շարք շինություններ անհատույց օտարելու, ինչպես նաեւ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին որոշումների նախագծերին ու հավանություն է տվել Երեւան քաղաքի ենթակայության մի շարք կազմակերպություններ վարչական շրջանների ղեկավարների ենթակայության հանձնելու եւ լիազորություններ պատվիրակելու մասին որոշման նախագծին։

Այդպիսով, Երեւան քաղաքի ավագանին ավարտել է 7–րդ նստաշրջանի աշխատանքները։ Ամփոփելով նստաշրջանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երեւանի ավագանուն համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Ավագանու 8–րդ նստաշրջանը կմեկնարկի 2012թ.սեպտեմբերի 11–ին։

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ