23 Մայիսի, Երկուշաբթի, 2022
KFC

Ավելի վատ լուր էլ ունեմ. պարտության պրոցեսը չի վերջացել, կործանարար գործընթացները շարունակվում են․ Կարեն Վրթանեսյան

A2CE49DB-1D88-400B-8719-FE414E0C3DF0

Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Մենք կորցրածը երբեք չենք կարողանա վերականգնել, մեր զոհվածների վրեժը լուծել, արդարությունը վերահաստատել, եթե շարունակենք ինքներս մեզ խաբել։

Եթե շարունակենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, «բանակը չի պարտվել» ու այդ պաթոսով լռեցնել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրականությունից խոսել։
Պետությունն է պարտվել, իսկ բանակը պետության մի մասն է։ Մենք բոլորս ենք պարտվել։
Առաջին հերթին պետությունը պարտվել է նիկոլաթուրքերին, իսկ հետո արդեն (շատ սպասելի ու տրամաբանական ձևով) պարտվել բուն թուրքերին։

Ավելի վատ լուր էլ ունեմ. պարտության պրոցեսը չի վերջացել, կործանարար գործընթացները շարունակվում են։

Ես հասկանում եմ, որ սա գիտակցելն ահավոր ցավոտ է, առավել ևս ազգային էլիտաների, մեղմ ասած, շատ պասիվ կեցվածքի պայմաններում, բայց փաստ է։

Հնարավոր չէ տունը վերանորոգել, հնարավոր չէ նույնիսկ ուղղակի մաքրություն անել, եթե ձևացնում եք, թե չեք նկատում տան մեջ խցկված փրչոտ ու ճղճղան ձայնով փղին»։

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ