26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկիրը սահմաններ չունի, դավաճանաբար բացեցին 2020-ի պատերազմով. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երկիրը սահմաններ չունի, դավաճանաբար բացեցին 2020-ի պատերազմով
Երկիրը նախագահ չունի, որկրամոլը պաղպաղակ եւ բրդուճ կերավ ու փախավ
Երկիրը վարչապետ չունի, ինչպես հիվանդ կար, այդպես էլ մնաց, հիմա էլ, իբր՝ քովիդով
Երկիրը թիկունք չունի, Արցախը անդամահատված է․․․
Երկիրը բանակ ո՞ւնի, չգիտեմ, 18 տարեկաններին զինվորագրում են եւ տանում են, անխրամատ, անտանիք, անհասկանալի ուղղություններով
Երկիրը պայքարի ազդակներ չունի
Երկիրը սպասումների կծիկ է
 
Ե՞րբ է էդ քովիդով հիվանդը հրաժարականը կարդալու
Երկիրը իշխանություն չունի, ունի արագ հարստացողներ եւ հարստահարողներ
Երկիրը ունի հայախոս թուրքեր եւ թրքացած հայեր
Երկիրը հիշողություն չունի,
Երկիրը չունի բարեկամներ, ի՞նչ բարեկամ, երբ պոկում եւ բզկտում են երկրի մարմինը, վերաձեւում
Երկիրը ապագա չունի, քանի դեռ․․
Երկիրը չունի գեներալներ, չունի հրամանատարներ․․․
Երկիրը ունի հազարավոր սեւազգեստ մայրեր․․․
Երկիրը ունի ահռելի Եռաբլուր․․
Բայց․․․․
 
Երկիրը ունի հունվարի 28՝ Հայոց Բանակի ծննդյան օրը․․․30տարեկան բանակ
Ուրեմն․․
Երկիրը պարտավոր է գտնել իր կորցրած արժանապատվությունը եւ ՈԳԻն
Եւ․․․
Սա վերաբերում եմ բոլորիս՝ մեծից-փոքր, կուշտից-սոված, զինվորից-գեներալ, աշակերտից- ուսուցիչ․․․
Բոլորիս՝ բոլոր ողջերին, որ դեռ չեն մեռել․․․․»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ