25 Մայիսի, Չորեքշաբթի, 2022
KFC

Անգերազանցելի վարպետը. «Փաստ»

FBE29834-9672-4939-9DF6-24F9088369F0

Օրերս տեղի ունեցավ Փաշինյանի հերթական առցանց ասուլիսը։ Չնայած շատ մեծ վերապահումով կարելի է այն ասուլիս անվանել, որովհետև վերջինս տևական ժամանակ է, ինչ ամեն կերպ խուսափում, իսկ ավելի ճիշտ՝ վախենում է լրագրողների հետ հանդիպումներից ու զբաղված է պարզ մենախոսությամբ։ Այսպես հեշտ է, ընտրում ՝ իրեն հաճելի հարցերը ու, նախօրոք պատրաստված, պատասխանում դրանց, որոշ հարցեր էլ փոխում, խմբագրում է, ոնց ուզում է: Արդյունքում, խուսափում է տհաճ հարցերից, ինչպես նաև իրեն բնորոշ՝ հավասարակշռությունից դուրս գալու ու ձղաձգումների մեջ հայտնվելու հեռանկարից։ Եվ սա այն մարդն է, որ իշխանափոխությունից հետո առիթը բաց չէր թողնում լրագրողների հետ շփվելու կամ ասուլիս հրավիրելու ու «100 փաստերը» ներկայացնելու համար։ Սակայն նույնիսկ արհեստական սարքված «100 փաստերը» վաղուց արդեն արխիվացվել են, այնպիսի ողբերգական վիճակում ենք, որ Փաշինյանն անգամ 1 փաստ չի կարող բերել իր օգտին։

Իսկ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվում են, ու Փաշինյանի վարկանիշը գլորվում է անդունդը։ Ու այս ֆոնին նույնիսկ իշխանական ֆեյքային «բուրգերն» են անզոր։ Ուստի, պատահական չէ, որ, ինչպես նախորդ անգամ, այս դեքում էլ փակված է եղել նաև ասուլիսի ուղիղ հեռարձակման ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների բաժինը։ Ինչ վերաբերում է ասուլիսի բուն բովանդակությանը, ապա այն կարելի է որակել կարճ ու կոնկրետ ձևակերպմամբ՝ «արդեն մշտական դարձած ստերի ու մանիպուլ յացիաների հերթական դոզա»: Սուտ ասելու արվեստը Փաշինյանի դեպքում նույնիսկ առանձին մի ժանրի է վերածվել։ Թվում է՝ դրան պետք էր սովորել, բայց Փաշինյանն ամեն անգամ մի նոր ռեկորդ է սահմանում: Այստեղ նա անգերազանցելի վարպետ է: Օրինակ՝ նա հայտարարում է, թե «Արցախը կոմունիկացիաների բացումից շահելու է անվտանգություն և բարեկեցություն»։

Բնականաբար, հարց է ծագում. երբ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է, թե փակելու է Լաչինի միջանցքը, այսինքն՝ Հայաստանի հետ միակ կապն ապահովող ուղին, ապա այդ ինչպե՞ս է Արցախը շահելու կոմունիկացիաների բացումից։ Իսկ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու օգտագործման մասին խոսք լինել անգամ չի կարող։ Ինչ վերաբերում է Փաշինյանի խոստումներին, ապա դրանք, ինչպես միշտ, այդպես էլ մնում են «սառույցին գրված»։

Օրինակ՝ նա հայտարարում է, թե 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինն ընդհանրապես չի փոխվելու: Մարդը հույս ունի, որ մոռացել ենք, թե ինչպես էր ժամանակին էլ խոստանում, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանալու, այնինչ արդեն թանկացել է մոտ 20 դրամով։ Նույն շարքին պետք է դասել նաև Փաշինյանի խոստացած պղնձաձուլարանի կառուցման թեման։ Մասնագետներն արդեն իսկ հայտարարում են, որ դա պարզապես իրականություն չի կարող դառնալ: Ըստ էության, Փաշինյանի խնդիրն է ամեն անգամ սին ու սուտ հույսերով և խոստումներով կերակրել հանրությանը։ Վերադառնանք Արցախի խնդրին: Ասել, որ Փաշինյանի դիտարկումներն այս առումով շատ տարօրինակ ու անհասկանալի են, նշանակում է ոչինչ չասել։ Օրինակ՝ նա հայտարարում է, թե Հայաստանի խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դեռ մի կողմ թողնենք հարցի ձեռնածության ողջ մասշտաբը: Այս հարցում էլ է նա մեծ վարպետ: Պարզապես հարց է ծագում՝ ինչքանո՞վ է պատեհ, որ նա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված հայտարարություն անի, երբ Ալիևը Արցախյան հիմնախնդիրը համարում է փակված ու Հայաստանի նկատմամբ էլ պահանջներ է ներկայացնում։

Չնայած, իզուր էլ զարմանում ենք. Փաշինյանն իր խոսքում հատուկ ճիգեր էր գործադրում Հայաստանի նկատմամբ Ալիևի հոխորտանքներն արդարացնելու նպատակով, այն է՝ ադրբեջանցիները հայտարարում են, թե Երևանն ադրբեջանական է, քանի որ հայերն էլ 1994 թվականին են հայտարարել, թե Բաքուն հայկական է։ Մի խոսքով, այնպիսի տպավորություն էր, թե Փաշինյանը մենախոսություն էր կազմակերպել՝ արդարացնելու թուրքադրբեջանական բոլոր նախապայմաններն ու հանրությանը հստակ նախապատրաստեր առաջիկայում սպասվող նոր կապիտուլ յացիային:

Եվ պատահական չէ, որ Փաշինյանի խոսքին հետևեց Ալիևի հայտարարությունը, թե իրենք Երևանից դրական ազդակներ են ստանում «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված։ Ու շատերն են ստացել այն տպավորությունը, թե, մեծ հաշվով, Փաշինյանի «ասուլիսը» ոչ թե հանրության հետ խոսակցություն էր, այլ թուրք-ադրբեջանական օրակարգին ընդառաջ գնալու ու նրանց դրական ուղերձներ հղելու հերթական քայլը…

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ