29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»

untitled_1.thumb

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը գտնվում է դեկրետում, գրում է hetq.am-ը։

 

Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային): Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին և 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին)

Իր հերթին հայկական կողմից «FlyOne Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի և ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Ապրիլից, երբ արդեն մեկնարկած կլինի ամառային աերոնավիգացիոն սեզոնը, հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին): Ավիափոխադրողը ՀՀ ՔԱԿ-ից համապատասխան թույլտվությունն ստացել է դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ հունվարին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ