19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևանի ընտրություններին են սկսել պատրաստվել․ «Հրապարակ»

511F8C81-01B7-48B4-95DE-9921A788920F

Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին, որոնք, դեռ պարզ չէ՝ կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ։

Իշխանությունը հասկանում է, որ Երեւանում հաղթելու համար շատ ջանքեր կպահանջվեն, ուստի պետք է այսօրվանից սկսել պատրաստվել դրան։ Ավինյանին, ըստ այդմ, քարտ բլանշ են տվել՝ նշանակումներ անել, ոմանց աջակցել, ոմանց ընդառաջել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ընտրությունների ժամանակ ձայներ բերեն ՔՊ-ին։ Սակայն պարզվել է, որ առաջին հայացքից մեղմ ու կառավարելի Հրաչյա Սարգսյանը, որին քաղաքապետ դարձրին՝ Մարությանից ազատվելու համար, այդքան էլ հեշտ չի տեղավորվում այս ծրագրի շրջանակներում։ Նա սկսել է հակադրվել Ավինյանին, բոյկոտել նրա ուղարկած կադրերին եւ որոշ հարցերում ընդդիմանալ։ 

ՔՊ-ական շրջանակներում կա նաեւ կարծիք, որ սա կարող է հենց Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը լինել՝ մի կողմից Ավինյանին հրահանգել քայլեր անել եւ վերահսկել Երեւանը, մյուս կողմից՝ Հրաչյա Սարգսյանին ներշնչել, որ ինքն է միակ որոշողը։

«Բաժանիր, որ տիրես» սկզբունքն աշխատող սկզբունք է։ Մեզ պատմեցին, որ Սարգսյանը Ավինյանի ներկայացրած կադրերից մի քանիսին մերժել է՝ նշելով, որ թեկնածուները չեն համապատասխանում պաշտոնի պահանջներին»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ