24 Մայիսի, Երեքշաբթի, 2022
KFC

Նախագահի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ. նա զանգել էր ինձ տեղեկացնելու. Նիկոլ Փաշինյան

986FD0CD-B69C-4487-AB08-CD4FBDC26F94

Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ, առցանց մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։

«Նա զանգահարել է ինձ, խոսել ենք այդ մասին։ Ես նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը։ Նա ասաց, թե կայացրել է որոշումը», – պատմեց վարչապետը։

 Նա ասաց, թե Սահմանադրության հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշումները հայտնի են։

Նախորդ հարցուպատասխանին ես ասել եմ, որ սահամանադրական փոփոխությունների կապակցությամբ իմ դիրքորոշումը տարբերվում է ՀՀ նախագահի դիրքորոշումից։

Բայց ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ նախագահի լիազորությունների մասով։

Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում, թե այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա է կայացնում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ