25 Մայիսի, Չորեքշաբթի, 2022
KFC

Փաշինյանի շահերի համար հիմա ՀԱՊԿ-ը լավն է, վաղը կարող է լինել ամենավտանգավոր կառույցը

«Հայ-թուրքական այսօրվա գործընթացը որևէ աղերս չունի դիվանագիտական այն քայլերի հետ, որոնք իրականացնում էր Սերժ Սարգսյանը։ Նա բանակցում էր ուժեղ Հայաստանի և երկու պետականությունների փաստի հիման վրա և այդ ժամանակ Արցախը չէինք կորցրել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի մասին:

«Թուրքիան ներկայացրել է իր մտադրությունները 44-օրյա պատերազմի ժամանակ, նախապայման չէ՞, որ Թուրքիան ասում է՝ Արցախի անունը մի տվեք, անունը չեն տալիս, ասում է՝ Սահմանադրություն փոխեք՝ փոխում են»,- ավելացրեց պատգամավորը:

Խոսելով ՀԱՊԿ կառույցի մասին, Աննա Մկրտչյանը նշեց. «Եթե հիմա Նիկոլի շահն է, որ ՀԱՊԿ-ը լավն է, ուրեմն՝ այդպես է, վաղը կարող է լինել ամենավտանգավոր կառույցը: ՀԱՊԿ-ի մասին նրա պարզաբանումներին լուրջ վերաբերվել պետք չէ: Նրանք հայ հանրությանը հասկացնում են, որ եթե մեր ձեռքից իշխանությունը խլեք, մենք ձևը սովորել ենք, ՀԱՊԿ-ից կօգտվենք, սա ապացույց է, որ պատրաստ են ամեն ինչի, միայն պահեն իշխանությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

24news.am

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ