25 Մայիսի, Չորեքշաբթի, 2022
KFC

Հունաստանը չի պատրաստվում սահմանազատման հարցում զիջումներ անել Թուրքիային

Hunastan-Turkia3

Հունական մամուլում կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աթենքը չի պատրաստվում հրաժարվել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նախատեսված տարածքային ջրերի սահմանները մինչև 12 մղոնի (22կմ) վրա տարածելու մտադրությունից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս լուրերը բացասական անդրադարձ են գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով, որ Էգեյան ծովում ջրային տարածքի սահմանազատումը տարիներ շարունակ վեճի առարկա է Թուրքիայի ու Հունաստանի միջև:

Նախորդ տարի Թուրքիայի ու Հունաստանի միջև այս և այլ վիճելի հարցերով վերսկսված տեխնիկական բանակցությունների ժամանակ, ըստ թուրքական մամուլի, հունական կողմը պատրաստակամություն էր հայտնել իր հավակնությունները 12-ից նվազեցնել 10 մղոնի:

Նշվում է, որ Հունաստանի նախկին փոխարտգործնախարար Հրիստոս Ռոզակիսի՝ Անկարային արած այս առաջարկներն այլևս ուժի մեջ չեն, և Աթենքը կրկին պնդելու է Էգեյան ծովում իր տարածքային ջրերի սահմանները Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով սահմանված 12 մղոն առավելագույն հեռավորությամբ տարածելու վրա:

Նշենք, որ եթե Աթենքի մտադրությունն իրականացվի, ապա Էգեյան ծովում հունական մասնաբաժինը կհասնի 72.8%-ի, իսկ թուրքականը 16.3%-ից կնվազի 9.27%:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ