25 Մայիսի, Չորեքշաբթի, 2022
KFC

Քայլ չորրորդ՝ դուրս գալ պարտության թակարդից

untitled_61.thumb

Այսօր Հայաստանի սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը, ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրաբանության մեջ, դա կդեգրադացնի ամեն ինչ՝ բերելով անվերադարձ կորուստների։ Պետք է դուրս հանել հասարակությանը և պետական ինստիտուտները պատերազմի ու պարտության կետից։

Հետպատերազմյան փուլը լրիվ այլ տրամաբանություն է ենթադրում՝ ներքին փոփոխությունների մեծ ծավալի և որակի։ Առաջին հերթին՝ ներքին օրակարգի կտրուկ փոփոխություն ևստեղծված իրողություններում բացառիկ հաշվարկված և գրագետ քայլեր։

Ներքին արագ և խորքային վերափոխումները հնարավորություն կտան արտաքին նոր դաշնակիցներ կամ գոնե կարեկցողներ գտնել։ Հակառակ դեպքում մենք երկար շարունակելու ենք մնալ այն ստրատեգիական մենակության կետին, որը սկսվեց 2018-ից, և որը շարունակվում է առ այսօր։ Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, և Հայաստանի հաջորդ իշխանությունը ժողովրդին պետք է բացատրի, թե ինչպես եղավ, որ որևէ պետություն չդատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու, հիվանդանոցներն ու ծննդատները ռմբակոծելու և մյուս հանցագործությունների համար,և չի դատապարտում առ այսօր Ադրբեջանի որևէ ոտնձգություն։

Հայաստանը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, որպեսզի վիճակը հանդարտեցնի, ձևակերպի իր խնդիրներն ու ծրագրերը և  համառորեն աշխատի՝ այդ ծրագրերի իրականացման համար։ Այսօր բոլորը գիտեն, թե ինչ են ուզում մեզնից Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն , բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում Հայաստանը։ Սա զավեշտ է։ Չի արվել որևէ փորձ՝ նոր օրակարգ մշակելու։

Պետությունը պարտության բերած պատահական մարդիկ այսօր Հայաստանի առաջիկա տասնամյակների պատմություն են գրում, ու սա արվում է հայ ժողովրդի լռության պայմաններում։

Այս մարդկանց միակ խնդիրն իրենց իշխանությունն է, և նրանք բոլոր հարցերին նայում են միայն այդ տեսանկյունից։ Հենց այդ պատճառով հայ-ռուսական հարաբերություններ ասելով՝ նրանք հասկանում են լիկվիդացիոն գներով Ռուսաստանին տրվելը, հայ-թուրքական հարաբերություներ ասելով՝ էժան ապրանքն ու Էրդողանի բարեհաճությունը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները նրանց համար Ռուսաստանին շանտաժ անելու գավառական պատկերացումներն են։ Այն, որ այս բոլոր ուղղությունները պահանջում են գրագետ, հաշվարկված աշխատանք, նրանց քիչ է հետաքրքրում։

Սա հնարավոր է միայն, երբ Հայաստանը մտնի հետպատերազմյան փուլ։

Դրան նաև ամեն կերպ խոչընդոտելու է Ալիևը, որովհետև դա իր «ամպային» փուլի ավարտն է դառնալու։ Հայաստանի պարտված-ստորացված վիճակը Ալիևի հաղթաթուղթն է՝ ներքին կայունության և սեփական իշխանության ամրապնդման համար։

Բայց նաև Հայաստանի այսօրվա իշխանությունը չի գնալու դրան, որովհետև շատ լավ հասկանում է, որ ինքը հետպատերազմյան փուլում անելիք չունի։ Նոր փուլը ենթադրում է նոր իշխանություն, որն, իհարկե, ինքնաբերաբար չի գալու, այլ՝ հստակ աշխատանքով։ Այսօր այդ աշխատանքը ենթադրում է իրական, ոչ ֆիկտիվ ոչիշխանական լուրջ համակարգեր ստեղծելը, ի դեմս որոնց հասարակությունը կտեսնի հաջորդ իշխանություն։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

 

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ