25 Մայիսի, Չորեքշաբթի, 2022
KFC

Պարտությունների շարանը շարունակվում է. Հայաստանում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում. Սեյրան Օհանյան

untitled_4.thumb

«Կիբերզենքը միշտ օգտագործվում է թիրախային և կիրառվում է այն մարդկանց նկատմամբ, որոնք ինչ-որ հետաքրքրություն են ներկայացնում՝ լինի դա քաղաքական, լինի դա հետաքննական, լինի ինչ-որ մի ինֆորմացիա, որը կիբերզենք կիրառողին հետաքրքիր է»,- լրտեսական ծրագրերի, մասնավորապես՝ «Պեգասուսի» և դրա կիրառման նպատակների շուրջ «Հետք»-ի կազմակերպած քննարկմանը նշել է կիբերանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։

Փորձագետն ընդգծել է՝ կոնկրետ լրտեսական ծրագրերի՝ կիբերզենքի օգտագործման «մենաշնորհը» պետություններինն է․ որպես թիրախ ընտրված անձի հեռախոսում կամ համակարգչում պահվող ինֆորմացիային տիրապետելու համար հենց պետություններն են լրտեսական ծրագրեր արտադրող ընկերություններին պատվեր իջեցնում։ 

«Ինչու՞ ենք մենք դրան ասում կիբերզենք․ որովհետև այդ կիբերզենքի օգտագործման հնարավորությունն ունեն միմիայն պետությունները։ Այն կազմակերպությունները, որոնք այդ կիբերզենքն արտադրում են, համագործակցում են միմիայն պետությունների հետ։ Ու երբ մենք ասում ենք պետություն, հասկանում ենք այդ պետությունների հատուկ ծառայությունները։ Երբ մարդու հեռախոսի, համակարգչի կամ որևէ այլ սարքի մեջ հայտնաբերվում է կիբերզենք, դա նշանակում է, որ նա պետական գործողությունների թիրախ է», – ասել է կիբերանվտանգության փորձագետը։

Ռուբեն Մուրադյանը մանրամասնել է՝ երբ այս կամ այն երկրի հատուկ ծառայությունը գնում է կիբերզենքի, օրինակ՝ «Պեգասուսի» օգտագործման հնարավորություն, ընտրված թիրախների հեռախոսներում այն ներդնում է կազմակերպությունը, որն էլ արտադրում է այդ կիբերզենքը։ Պետությունը հայտ է ուղարկում, նշելով անձի տվյալները՝ պատվիրում է լրտեսական ծրագիրը ներդնել նրա հեռախոսում կամ այլ սարքավորման մեջ, որից հետո այդ սարքավորման ամբողջ ինֆորմացիան լրտեսական ծրագիրն արտադրող կազմակերպությունը վերցնում և փոխանցում է պատվիրատուին։

«Հասարակ մարդու մոտ չեն էլ հայտնվի այդ ծրագրերը։ Այդ ծրագրերը կիբերզենք են, ոչ թե վիրուս, որովհետև վիրուսը, ներթափանցելով հեռախոս, համակարգիչ կամ այլ սարք, անում է այնպիսի գործողություններ, որոնք ինչ-որ օգուտ են բերում այդ վիրուսը գրողին։ Վիրուսը գրողին հետաքրքիր չէ՝ ում մոտ է այն «նստում»․ նրան հետաքրքիր է, որ այդ վիրուսը հնարավորինս շատ մարդկանց մոտ լինի, որովհետև ինքն այդպես ավելի շատ փող կկարողանա աշխատել։ Իսկ երբ խոսում ենք կիբերզենքի մասին, ապա այն միշտ օգտագործվում է կոնկրետ անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ հետաքրքրում են պատվիրատուին», – ամփոփել է կիբերանվտանգության փորձագետը։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ