02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետի երդմանը Վեհափառ Հայրապետին հրավիրել են նախորդ օրը ուշ երեկոյան․ «Իրավունք»

Իրավունքը» թերթի նախորդ համարում անդրադարձել էր, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա չէր ինչպես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այնպես էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված Վեհափառ Հայրապետի բացակայությունը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց հետեւյալը. «Երեւանի նորանշանակ քաղաքապետի երդմնակալության արարողությանը Վեհափառ Հայրապետի մասնակցության հրավերը ստացվել է նախորդ օրն ուշ երեկոյան, երբ այլեւս կարելի չէր փոփոխություն իրականացնել Նորին Սրբության ժամանակացույցի մեջ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ