02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիները Սյունիքում հովվի են առևանգել

Այսօր՝ ժամեր առաջ, ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին գերեվարել են։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին հովիվն ադրբեջանական կողմում է, այդ մասին տեղյակ են պահել ռուսական կողմին և համապատասխան մարմիններին

Մենք բոլորին տեղյակ ենք պահել, սպասում ենք պատասխանի։ Հովվին գերեվարել են Տեղ գյուղի սահմանից, նրանց սահմանին շատ մոտ է եղել, երևի չիմանալով անցել է, գերեվարել են, հենց թուրքի պոստի տակ է եղել, դե, մարդը չի իմացել։ Ադրբեջանական կողմը տարել է և՛ ոչխարներին, և՛ հովվին։ Սպասում ենք, սպասողական վիճակ է, տեսնենք՝ ինչ է լինելու։ Բոլորը խառն են, սպասում ենք պատասխանի»,- նշեց Դավիթ Ղուլունցը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ