26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի ուրացեք ձեր եղբորը. ի պաշտպանություն Վանոյի

“Ֆեյսբուքի”  ԵԼՔ խմբում եռում են Վանո Սիրադեղյանի շուրջ օրեցօր թեժացող կրքերը: Հիշեցնենք, որ խմբի անդամները ստրագրահավաք են սկսել ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի:

Իսկ երբ  հայտնի  արձակագիր, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը տարածք մտավ, բոլորը համարյա 2 ժամ պապանձվեցին: Թերեւս ոչ ոք չէր սպասում  նրա հայտարարությանը:

“Վանո Սիրադեղյանին հարկավոր է վերադարձնել. ոչ միայն այն պատճառով, որ նա փայլուն էսսեիստ է՝ հստակ կանխատեսումներով, գրող՝ իր կոչումը զոհաբերած հանուն քաղաքականության, քաղաքական գործիչ, ով այս երկրի համար (հո չե՞ք ուրանա, սովետ. միլիցիային ինտեգրված գողական աշխարհի անդեմ դեմքեր) ինչ-որ բան գոնե արել է: Մի հատ էլ կարդացեք Հրանտ Մաթեւոսյանի “Մի ուրացեք ձեր եղբորը”: Եղբայրն արյունակից է, հրոսակ չէ. Վանոյին վերադարձնելով՝ մենք նրա առաջ գրիչ ու թուղթ չենք դնում, թե իբր՝ գրի. վայնասուն չենք կապում, թե իբր՝ մեռանք, փրկի՜:

Վանոյին վերադարձնելով մենք սպանում ենք մեր միջի դավաճանին, ծախվածին, պոլիցային, վախկոտին, ապաշնորհին, համբալին ու համբալի համբալին, ինչ որ է անունը՝ օլիգարխ թե թիկնապահ: Վանոյին չվերադարձնելով՝ չենք ուզում ազատվել ստրուկի խարանից, որովհետեւ ստրուկն օրվա մեջ կերակրատաշտին մոտենալու իր պահն ունի, ու ինչքան պիտի իջած լինի, որ “նախկին” ընկերոջ մասին վերապահումներո՜վ խոսի: Սա է քո իրականությունը եւ սա է քո տեսակը՝ ուզես թե չուզես:

Թույլ մի տուր, որ ահագնացող ատելությունդ հազարապատիկ գերազանցի եղբորդ սխալը. մի կորցրու ճիշտ տղամարդու կեցվացքդ. արժանապատվություն ունեցիր թքելու առաջդ շպրտած փշրանքների վրա: Վանոյին վերադարձնելով՝ դու ինքդ դեպի քեզ ես վերադառնում: Հետո կարող ես նրան չընդունել: Բայց այլեւս գողեգող չես քայլի”,-նշել է Մկրտչյանը:

Ի դեպ, նախաձեռնող խմբի անդամները փոքր-ինչ զարմացած են: Եթե ինչ-որ մեկը, ասենք օլիգարխ, հայտարարություն անի, կայքերը ողողվում են, սակայն երբ մտավորականն է խոսում, չգիտես, ինչու, սա մեծ իրադարձություն չի համարվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ