26 Հունվարի, Չորեքշաբթի, 2022
KFC

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցները կսպասարկեն ԱՄՆ-ի շահերը. Զախարովա

c26d5f7a87f99a48bcb009629506a0f9_M

ԱՄՆ-ն դեկտեմբերի 9-10-ին նախատեսված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցներին օժտելու է ամերիկյան շահերը սպասարկելու «պատվավոր իրավունքով»: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԱՄՆ-ն փլուզում է Միջազգային հարաբերությունների համակարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա, հանուն սեփական հարմարավետության գոտու ստեղծման, որտեղ պատրաստվում է միանձնյա գերիշխել»,- նշել է Զախարովան:
Հիշեցնենք, որ երեկ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանն անդրադարձել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով նշել էր, որ հակառուսական, հակաչինական և հակաիրանական գագաթնաժողովին մասակցելը մեծագույն հիմարություն է:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ