26 Հունվարի, Չորեքշաբթի, 2022
KFC

Եթե իշխող ուժը ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է. Սեյրան Օհանյանը խոսեց երեկվա ծեծկռտուքից

03678CD2-FEDA-4F7D-9B69-9D3BCC42FF8A

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Նա հայտարարեց, թե այն, ինչ երեկ տեղի է ունեցել, հերթական խուլիգանությունն էր իշխանության պատգամավորների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:

«Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել ու այդ ամենը տմարդի, ճղճիմ ձևով, մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել են: Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել անվտանգություն ապահովող ՊՊԾ-ն», – ասաց Օհանյանը:

Նա նշեց, թե ծեծկռտուքը եղել է ծրագրավորված ու այլ շենքից հրահանգավորված:

«Եթե իշխող ուժը ուզում է խուլիգանապետութուն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում են մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ են ընտրել, իսկ եթե ուզում են հանրության ուշադրությունը շեղել Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միջոցների մսխման հաշվետվությունից, Արցախի թեմայով ՀՀ ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու», – ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ այս դեպքը չի մոռացվելու. սպասում են իշխանության արձագանքին

Նշենք, որ ըստ լուրերի, ՀՅ Դաշնակցության պատգամավորների երեք օգնական հրավիրվել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որտեղ իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը և մի քանի այլ անձինք հարձակվել են դաշնակցության ներկայացուցիչների վրա և ծեծի ենթարկել նրանց:
 
ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Դրանք ուղարկվել է ԱԱԾ նյութեր նախապատրաստելու նպատակով։sharethis sharing button
KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ