28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական ավիացիայի համար ԵՄ երկինքը կշարունակի փակ մնալ. Եվրահանձնաժողովը թարմացրել է թռիչքային անվտանգության «սև ցուցակը» (168.am)

untitled_92.thumb

Դեկտեմբերի 6-ին Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց արգելված է աշխատել եվրոպական օդային տարածքում անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: EaDaily-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է France-Presse (AFP) գործակալությունը:

Փոփոխությունների համաձայն՝ 97 ավիաօպերատորների արգելվում է թռչել Եվրոպայի երկնքով, ինչն ավելի քիչ է, քան նախկինում նշված 103-ը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մոլդովական մի քանի ավիափոխադրողներ դուրս են բերվել սև ցուցակից «երկրում թռիչքների անվտանգության բարելավումից հետո»։

Այդ ցանկում են Air Moldova-ն, HiSky-ն ու FlyOne-ը, որը ուղևորափոխադրումներ է կատարելու Ֆրանսիա: 15 երկրների ավիաընկերություններն այժմ կազմում են ԵՄ-ի սև ցուցակի մեծ մասը: Դրանք են՝ Աֆղանստանը, Անգոլան, Հայաստանը, Կոնգոն, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Ղրղըզստանը, Լիբերիան, Լիբիան, Նեպալը, Սան-Տոմեն և Պրինսիպին, Սիերա Լեոնեն ու Սուդանը:

Բրյուսելից պարզաբանել են, որ Եվրամիության կողմից սահմանված արգելքները պայմանավորված են «այդ երկրների ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքների անվտանգության անբավարար վերահսկողությամբ»: Արգելված են նաև յոթ այլ ավիաընկերությունների թռիչքները՝ վենեսուելական Avior Airlines-ի, սուրինամական Blue Wing Airlines-ի, իրանական Aseman Airlines-ի, իրաքյան Iraqi Airways-ի, նիգերիական Med-View Airlines-ի, ռուսական Skol Airlines-ի և աֆրիկյան Air Zimbabwe-ի: France-Presse (AFP) գործակալության հաղորդմամբ, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ օտարերկրյա ավիափոխադրողներին սև ցուցակում ընդգրկելու որոշումը պայմանավորված էր «անվտանգության լուրջ թերությունների» բացահայտմամբ։

«Բոլոր ավիաընկերությունների ուղևորների և անձնակազմի համար անվտանգության ամենաբարձր մակարդակի ապահովումն առաջնահերթություն է: ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակը մնում է մեր ամենաարդյունավետ գործիքներից մեկն այս նպատակին հասնելու համար»,- ասել են Բրյուսելի աղբյուրները:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ