26 Հունվարի, Չորեքշաբթի, 2022
KFC

Կարծիք կա, որ կապիտուլյացիայի սիմվոլը փակ դռների հետեւում ավելի մեծ զիջումների խոստում է տվել. Շարմազանով

243856322_1032987524169009_8034132182884050801_n
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Կարծիք կա, որ կապիտուլյացիայի սիմվոլը փակ դռների հետեւում ավելի մեծ զիջումների խոստում է տվել , իսկ հիմա փորձում է հրապարակային հետ կանգնել կամ նման տպավորություն ստեղծել։
Սցենարիստների «գծած ծրագրի» համաձայն նրա «կառուցողական» գործընկերը հերթական անգամ սպառնում է ուժի կիրառմամբ հասնել հակահայկական լուծման Սյունիքում եւ բացահայտ շանտաժի է դիմում։
 
Դրան ի պատասխան հնարավոր է «կոմպրոմատների պատերազմի» երկրորդ փուլն ՝ուշադրություն շեղելու համար, որին կարող է հաջորդել թուրք-ադրբեջանական տեղայն հարձակումը։
Այս անգամ մեղավորներ կհռչակվեն ոչ միայն «նախկիններն» ու բանակի սպայակազմը, այլ նաեւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։
Կարծում եմ, սցենարիստների ծրագրով մեղավոր կկարգվեն բոլորը, բացի էրդողանից, ալիեւից եւ իհարկե կապիտուլյանտներից։
Արդյունքում Հայաստանից մնացած մասը «կպոկվի» ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ու «կնավարկի» դեպի «թուրքական նավահանգիստ»։
 
Բայց այս սցենարը չի կարող իրագործվել, եթե բոլոր ազգային ու պետական ուժերը միասին մեկ «մեխի խփեն» ու հեռացնեն իշխանությունից կապիտուլյանտներին։
Կամ Հայաստանն է լինելու , կամ կապիտուլյանտներն ՝ առանց Հայաստանի»
 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ