19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող. «Փաստ»

Հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո մենք տեղեկացրել էինք, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են թե՛ շատ քպականների, թե՛, առավել ևս, ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում, ինչի արդյունքում նրանք սկսել են լքել ՔՊ-ի «նավը»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տրամադրություններն անասելի մեծ չափերի են հասել դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո:

Բանն այն է, որ քպականները և քպամերձ շրջանակները հիանալի հասկանում են, որ իրենք այլևս չունեն, այսպես կոչված, «ժողովրդական աջակցությունը»: Նրանք քաջ գիտակցում են, որ բոլոր ընտրատարածքներում իրենք միջինը ստացել են ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների մոտ 19 տոկոսը: Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում հատկապես անհանգիստ են այն առումով, որ ահռելի վարչական ռեսուրսի կիրառումն անգամ չօգնեց, այսինքն՝ փաստացի, ՔՊ-ի ցուցակների քվեները առավելապես վարչական ռեսուրսինն են:

Սա ինքնին նշանակում է, որ հատկապես ամռանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առավել ակտիվ շրջանառվող այն միֆը, թե Փաշինյանն ու իր թիմը դեռևս շարունակում են վայելել «ժողովրդի վստահությունը», կիրակի օրվա ընտրություններում վերջնականապես պայթեց: Մեր տեղեկություններով, քպականներին ու նրանց սատելիտներին լրջորեն մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսուհետ պարզապես չեն կարող իրենց քայլերն արդարացնելու համար հենվել այդ ձևակերպման վրա ու թաքնվել ժողովրդի թիկունքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ