20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ըստ էության, շարունակվում է՝ Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա՝ կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան…». Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ Ռուբեն Հյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի ավագանի՛, բա չե՞ս ամաչում…

Մեր օրերի տրագիկոմիզմն այն է, որ Երևանի ավագանին հրատապ կարգով Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում բոլոր ժամանակներում և բոլոր ղեկավարներին անխափան քծնած, այսօր էլ՝ հայտնի վիժվածքին արվեստագիտության դոկտորի բառամթերքով սոկրատեսացնող պնակալեզին, բայց ձերբակալվում է արցախյան երեք պատերազմներին, իսկ 44-օրյային՝ տղայի հետ միասին մասնակցած և հերոսացած Աշոտ (Երկաթ) Մինասյանին։

Ըստ էության, շարունակվում է՝ Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա՝ կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան…

Հ.Գ. Աշոտ, հիշում ե՛ս, տեսնելով, թե ինչ է կատարվում շուրջբոլորդ՝ Արցախն ազատագրողների նկատմամբ, մի օր զրույցի ժամանակ ասացիր՝ մարդ ամաչում էլ է, որ ազատության մեջ է…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ