01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Չեմ ուզում հարցը լղոզել, չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել նոյեմբերի 16-ին. ՀՀ վարչապետ

Չճշտված տեղեկությունների համաձայն՝ այդ զինծառայողները գերեվարվել են, ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքում 24 զինծառայողի ճակատագրին, որոնց հետ կապը նոյեմբերի 16-ին կորել էր։

«Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել։ Մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված է, իրականում գերեվարված է», – ասաց վարչապետը։

Նա նշեց ևս մեկ անգամ, որ սա չճտված տեղեկությունների համաձայն է.

«Չնայած ես հասկանում եմ, որ այքան էլ տեղին չէ այդպես ասել, բայց ես չեմ ուզում հարցը լղոզել։ Ունենք հաստատված 6 զոհ, 24+8 գերեվարված, բայց էս տվյալներն էլի վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Կա նաև հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Գերեվարվել է մի իրավիճակում, երբ ինքը չէր կարող դիմադրել»։

Փաշինյանն ասաց, թե նրանց վերադարձի ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատում են։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ