26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր տները մտնելը թուրքի համար մի քանի ժամվա խնդիր է, և այսօրվա ապիկար իշխանության շնորհիվ դա լինելու է. Գևորգ Գևորգյան /տեսանյութ/

«Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր Գևորգ Գևորգյանի խոսքով  հայ-ադրբեջանական շփման գծի սահմանը վաղուց է խախտվել. «Նախկինում մենք ասում էինք, որ սահմանը գտնվում է այնտեղ, որտեղ մեր զինվորն է, հիմա հարց՝ որտե՞ղ է մեր զինվորը և որտե՞ղ է ադրբեջանի զինվորը, որտե՞ղ է այդ սահմանը, որը պատկերացնում են այսօրվա իշխանության աթոռները զավթածները»:

Գևորգ Գևորգյանն ընդգծեց, քանի դեռ այս իշխանությունն է ղեկավարում երկիրը, թշնամին այնքան մոտենալու է, մտնելու է Երևան և անգամ ծեծելու կամ կոտրելու է  յուրաքանչյուր հայի դուռը՝ հրամայելով բացել այն:

«Մեր ինքնապաշտպանական բնազդը բթացել է, մարդիկ եթե լսում են Սյունիքում ինչ-որ բան է կատարվում, իրենց թվում է դա օտար երկրում է, քաղաքի բնակիչները չեն պատկերացնում՝ ինչ է տեղի ունենում, սպասում են, որ թուրքը գա ծեծի դուռը և ասի բաց. դա մի քանի ժամվա խնդիր է, և այսօրվա ապիկար իշխանության քայլերի ու քաղաքականության շնորհիվ դա լինելու է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ