25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցնում է՝ Որոտանում, Բարձրավանում, Շուռնուխում կապի խնդիր չկա։

«Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա ու շարունակելու ենք կառուցել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, սկսած Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներց մինչև դաշտամիջյան ճանապարհներ», – լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

Նա նշեց, թե միայն հաջորդ տարի մոտ 500 կիլոմետր դաշտամիջյան ճանապարհ են պլանավորում կամ նախագծել, կամ դրա մի մասը կառուցել։

«Կան միջհամայնքային ճանապարհներ, համայնքային նշանակության ճանապարհներ, այսինքն՝ բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, մի մասը հընթացս կան խնդիրներ, այնպես որ՝ պրոցես է, անում ենք», – նշեց Սանոսյանը։

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին՝ նախարարն ընդգծեց.

«Հիմա Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, բոլոր այդ  համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգում են։ Նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա», – ասաց Սանոսյանը՝ չպատասխանելով այլ հարցերի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ