01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հայկ Մարությանը գտնվում է վտանգավոր «զոնայում»». ՔՊ-ականներն այս անգամ ներում են, բայց զգուշացնում՝ մյուս անգամ անձամբ գա ԱԺ

Ազգային ժողով այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն եկել է Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը՝ ներկայացնելու բյուջեի ծրագիրը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հերտաքրքվեց՝ ինչո՞ւ Հայկ Մարությանը անձամբ չի ներկայացել:

«Ճիշտն ասած՝ քաղաքապետն անձամբ էր ուզում գար ու ներկայացներ, բայց, ցավոք սրտի, ներկայիս համաճարակը մտավ իրենց տուն, իր երեխաներն ու կինը հիվանդ են քովիդով ու նա, լինելով վտանգավոր «զոնայում», չի ուզում վտանգել մնացած մարդկանց կյանքը:

Ներկայումս նա գտնվում է մեկուսացված վիճակում, ոչ մեկի հետ կոնկրետ շփման մեջ չի գտնվում», – ասաց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը:

Իշխանական պատգամավորը առողջություն մաղթեց Երևանի քաղաքապետին, սակայն զգուշացրեց. «Ուղղակի փոխանցեք՝ պատգամավորներն ասում են, որ այս անգամ պատճառը հարգելի է, բայց մյուս անգամ անձամբ ներկայանա»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ