20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. Չավուշօղլու

Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք այդ հարցը քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած վերջին այցի ժամանակ։ Այդ ոլորտներում մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Միաժամանակ Հայաստանից դրական ազդակներ եկան։ Մենք մեր կողմից հայտարարել ենք, որ փոխադարձ գործողություններ ենք անելու Հայաստանի դրական քայլերի նկատմամբ, բայց նաև քննարկում ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին», – ասել է Չավուշօղլուն CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը նաև քննարկվում է Ռուսաստանի գործընկերների հետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ