20 Օգոստոսի, Saturday, 2022
KFC

Արամ Վարդևանյանը ներողություն է խնդրում Անահիտ Ավանեսյանից

C11C5B9B-3997-43E6-B97B-012A9E1769F9

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն արձագանքել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ու ներողություն խնդրել վերջինիցս։

«Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում բառացի ասել էի. «Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է խայտառակություն, այլև լկտի վարքագիծ է կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ։ Մեկ ամիս է՝ Առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի»:

Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից:

 
 

Որևէ խնդիր կամ դժվարություն չունեմ կնոջից ներողություն խնդրելու: Դաստիարակությունս թույլ չի էլ տալիս այլ վարքագիծ: Ուղիղ դիմեմ. տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է:

Միաժամանակ մի շարք անհամաձայնություններս ու քննադատությունս չեն սահմանափակվելու», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ կառավարությունում այսօր Անահիտ Ավանեսյանն ասաց, թե երեկ ԱԺ պատգամավորներից մեկը տղամարդուն անվայել հայտարարություններ է թույլ տվել իր հասցեին։

«Ես հրապարակավ պահանջում եմ, որպեսզի նա ներողություն խնդրի։ Իմ կողմից բոլոր իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի թույլ տված իր արտահայտությունների համար», – նշեց  նախարարը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ