03 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2021
KFC

Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ես եմ տվել՝ պատերազմից խուսափելու համար. ՀՀ վարչապետ

C2A186D3-1818-4A31-81B6-21E73A6C1677

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր հետաքրքրվեց՝ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր:

«Ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, որ հնչեցրել է նման հրաման, արդյոք ԱԽ նիստ է տեղի ունեցել նման որոշում կայացնելուց առաջ», – հարց հնչեցրեց պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հարցին հարցով պատասխանեց. «Սյունիքի հետ կապված՝ ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ, գրավոր է եղել, թե բանավոր է եղել, ընթացակարգերով են տալիս հրամաննները: Քննարկում եղե՞լ է, այո, եղել է, ԱԽ նիստ չի եղել, բայց խորհրդի բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, Արտաքին գործերի նախարարը, որ ասում էր տեղյակ չեն, նախարարի տեղակալը մասնակցել են այդ քննարկմանը, քննարկոմը տեղի է ունեցել կառավարությունում»:

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ այդ որոշումը կայացրել են պատերազմից խուսափելու համար:

«Որովհետև, իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու ու, իրոք, Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ», – ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, թե որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ յոթ շրջանը, այո, պետք է հանձնել:

«Եռակողմ ֆորմատով թուղթ չի ստորագրվել, ինչո՞ւ ենք մենք ինֆորմացիաները կիաստ-պռատ ասում. Հայաստանի շահերից ելնելով: Մենք գաղտնիք չունենք», – ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ զորքերի հետքաշման հրամանը տվել է ինքը, իրականացրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով», – նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի հարցով միանձնյա պատասխանատուն ինքն է:

«Հինգ-վեց անգամ քննարկում է եղել, բանակցութուն է եղել, մեկնում է եղել, պայմանավորվածություն է եղել, գրավոր պայմանավորվածություն է եղել: Պետք է կողմնորոշվենք՝ Հայաստանը ո՞րն է», – ասաց նա:

Փաշինյանն ընդդիմությանը կոչ արեց  հայտարարել, որ իրենք իշխանության գալու պարագայում Հայաստանի ստորագրությունը հանելու են նոյեմբերի 9-ի հայտարարության տակից:

Վերջում Փաշինյանը հավալեց՝ շատ գոհ է մոսկովյան բանակցություններից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ