16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թյուրքական միջանցքի» բացմամբ կհանձնենք Սյունիքը, կփակենք Արցախի թեման, կկտրվենք Իրանից և կվերածվենք ավտոկայանատեղիի, թուրքական ազդեցության գոտու․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Հայաստանին սպառնացող վտանգները։

Թուրքագետը գրել է․

«Եթե շատ պարզեցնենք առկա պատկերը, ապա կա երկու մրցակցող աշխարհաքաղաքական նախագիծ, որոնք իրար բացառում են և դրանց իրականացումից է կախված, թե ինչպիսին կլինի ամբողջ Եվրասիայում ուժերի դասավորությունը առաջիկա տասնամյակների համար։ Մեկը «Հյուսիս-հարավ» միջանցքն է, մյուսը՝ «Արևելք-Արևմուտքը», որն ավելի հայտնի է «Թյուրքական/ Զանգեզուի միջանցք» անունով։

Երկուսի իրականացման ետևում կանգնած են թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ տերություններ։ Երկուսն էլ անցնում են Հայաստանի տարածքով՝ մեկ հիմնական տարբերությամբ։

Եթե «Հյուսիս-հարավը» ճանապարհ է, որը հատում է մեր ողջ հանրապետության տարածքը և ըստ էության մեր դաշնակիցների հետ միասին մեզ նորից դարձնում է աշխարհաքաղաքական կշիռ ունեցող երկիր, ապա «Թյուրքական միջանցքի» իրականացման դեպքում մենք թուրքերին ենք հանձնում Սյունիքը, փակում Արցախի թեման, կտրվում Իրանից և վերածվում ավտոկայանատեղու, այսինքն՝ կորցնում որպես անկախ պետություն մնալու մեր բոլոր շանսերը՝ լիարժեք դառնալով թուրքական ազդեցության գոտի։

Պարզ պատկերը սա է։ Եթե չլինեին մեր կամքից անկախ մեզ հետ դաշնակցող պետությունները, ապա թուրքական կողմը վաղուց հասել էր արդյունքի, քանի որ անձամբ կապիտուլիանտն ու իր տգետների թիմը դեմ չեն թուրքերին դարձնել տարածաշրջանային գերտերություն։ Անհրաժեշտ է դիմադրել՝ միջանցքը բացառելու համար։ Ընդ որում՝ համազգային ջանքերով»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ