03 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2021
KFC

Մինչև վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ․ Առուշ Առուշանյանի հարցազրույցը կալանավայրից

0A88F5B5-7FE0-49A0-A1E1-F7D8525D079E

Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կալանքի տակ է, պատասխանել է Hraparak.am-ի հարցերին։

Առուշ Առուշանյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․ 

– Սպասելի՞ էր, որ նման արդյունքներով կհաղթեք իշխանություններին:

– Այսպես պատասխանեմ` մենք այս ընթացքում հասարակության հետ մշտապես շփվել ենք միասնական ընտանիքի սկզբունքով և երբեք «սև ու սպիտակ» կամ «մերոնքական-ձերոնքական» չենք արել։ Աշխատել ենք արդար, անմնացորդ նվիրվածությամբ, ուստի Աստծո կամոք եղավ այն, ինչ պետք է լիներ։ 

-Եթե այս ընտրություններին էլ առաջադրվեիք «Հայաստան» դաշինքի կողմից, հաղթանակ կունենայի՞ք:

– Կարծում եմ՝ պատկերը նույնը կլիներ։

– Տեղյա՞կ եք, որ մարզպետը և նրա մերձավորները Ձեր օգտին են աշխատել, Ձեր «քավորության» մասին է խոսվում:

– Կարող եմ միանշանակ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում։ 

– ՔՊ թեկնածուն ընտրություններից հետո հայտարարեց, որ Գորիսն է պարտվել, ոչ թե ինքը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է նկատի ունեցել:

– Նախ արձանագրենք որ Գորիսը երբեք և ոչ մի ժամանակաշրջանում չի պարտվել և չի էլ պարտվելու, իսկ ինչ վերաբերում է այդ անձի հայտարարությանը, ապա արժանի չեմ համարում նման անպատիվ հայտարարությունը մեկնաբանել:

– Ձեզ չընտրողներին ի՞նչ կուզեք փոխանցել:

– Մենք միասնական ընտանիք ենք, միշտ ունեցել ենք կառուցողական հարաբերություններ, որոնք, անշուշտ, շարունակելու ենք:

– Եթե իշխանությունը, այդուհանդերձ, Ձեզ շարունակի պահել անազատության մեջ, համայնքի ղեկավարումը չի՞ տապալվի:

– Իհարկե, ոչ, ավելին ասեմ` ես կալանավայրից արդեն 3 ամսից ավելի՝ ղեկավարում եմ Գորիս համայնքը և համոզված եմ, որ շուտով արդարությունը կվերականգնվի, և ես, գտնվելով ազատության մեջ, նույն ոգով կշարունակեմ ղեկավարել Գորիս համայնքը:

– Ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին է խոսվում, որ իշխանությունը Ձեզ «թողեց» Գորիսը, բայց Դուք էլ այսուհետ չպետք է խոչընդոտեք անվտանգային հարցերին։ Նման խոսակցություններ կան, ի՞նչ կասեք։

– Նախ եկեք մի բան ֆիքսենք` ես երբեք չեմ պայմանավորվում, իսկ ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա եթե նկատի ունեք քննարկվող «միջանցքի» կամ նվեր տված ճանապարհի և Սև լճի հարցերը, ապա վստահ կարող եմ ասել, որ մինչև վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը հետ վերադարձնելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ