29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այս խաղում լավագույնն էինք դաշտում. Մխիթարյան

1065813

Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է «Յուվենտուս»-ից կրած պարտությունից:

«Այո, մենք հիասթափված ենք «Յուվենտուս»-ի դեմ խաղի արդյունքից: Մենք այս խաղում լավագույնն էինք դաշտում: Մենք կարող էինք անել ավելին գոլ խփելու և հաղթելու համար: Առաջընթաց ունենք և գիտենք, որ կհաղթենք, եթե շարունակենք նույնությամբ»,-ասել է Մխիթարյանը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում Թուրինում մրցեց «Յուվենտուս»-ի հետ և պարտվեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գնդակը 16-րդ րոպեին խփեց Մոյեզ Քինը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ