20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն, իրականում, գտնվում են պարտադրանքի մեջ. Սեյրան Օհանյան

Բոլորն էլ կողմնակից են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, բայց այդ խաղաղության համար պայմաններ են պետք, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ղեկավարության հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելուն։ Այս առումով Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ աշխատանք տանի և՛ մեր անվտանգության համակարգի ձևավորման, և՛ միջազգային հարթակում խելացի բանակցություններ վարելու հարցերի շրջանակներում», – ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բանակցային գործընթացի ձախողմամբ հայկական կողմը հայտնվեց պատերազմի ճիրաններում։

«Այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն, իրականում, գտնվում են պարտադրանքի մեջ։ Մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և, որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում։ Այդ առումով Հայաստանի իշխանությունները շատ վատ վիճակում են այսօր», – ասաց խմբակցության ղեկավարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ