26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վահրամ քահանա Մելիքյանը դադարում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի պարտականությունները

Վահրամ Ավագ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի գործընկերներ, բարեկամներ և ընկերներ, ծառայակից եղբայրներ,
Շուրջ 20-ամյա ծառայությունից հետո այսօրվանից դադարում եմ կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ու խոսնակի պարտականությունները և ծառայությունս Սուրբ Էջմիածնին պիտի շարունակեմ այլ հանգամանքում։ Որդիական երախտագիտությունս Ամենայն Հայոց Հայրապետին՝ այս տարիների ընթացքում անձիս հանդեպ իր վստահության, մեր աշխատանքում՝ համբերատարության և հետևողականության համար։
Իմ երախտագետ զգացումներն եմ փոխանցում բոլոր այն ԶԼՄ պատասխանատուներին, խմբագիրներին ու լրագրողներին, ում հետ անցել եմ երկարուձիգ այս ճանապարհը՝ փորձելով Հայոց Եկեղեցու առաքելությունը, մերօրյա ծառայությունը, խնդիրներն ու ցավերը, հայ եկեղեցականին ավելի հասանելի ու ըմբռնելի դարձնելու մեր հասարակությանը, հանրահռչակել քրիստոնեականը։ Միշտ չէ, որ ունեցել ենք նույն հայացքները երևույթների վերաբերյալ, սակայն դա բնավ չի խոչընդոտել, որ մեր հարաբերություններում լինենք շիտակ ու ազնիվ, գործակցենք փոխվստահության և հարգանքի մթնոլորտում, գտնենք աշխարհիկի ու հոգևորի ներդաշնակեցման ուղին։ Պատրաստակամ եմ շարունակելու օգտակար լինել հոգևոր կյանքի լուսաբանման հարցերում։
Այս դաշտում ծառայությունը ինձ պարգևել է նաև բազում ընկերներ ամենատարբեր ոլորտներում, որոնց հետ իմ հոգևոր կապն ու բարեկամությունը այլևս անխորտակելի է և անկասելիորեն հարստանում է կյանքիս նորանոր գեղեցիկ դրվագներով։
Շնորհակալ եմ մեր թեմակալ առաջնորդներին, իմ հոգևոր եղբայրներին ի Քրիստոս, Մայր Աթոռի և թեմերի աշխատակիցներին արդյունավետ համագործակցության և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու Տեղեկատվական համակարգի առաքելությանը նպաստելու պատրաստակամության համար։
Եվ ի վերջո, իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում Տեղեկատվական համակարգի բոլոր նախկին և ներկա լծակից եղբայրներին և քույրերին, որոնց նվիրումի, նախանձախնդրության և պատրաստակամության շնորհիվ հնարավոր դարձան տարիների բոլոր իրագործումներն այս անդաստանում, արդյունավորվեց մեր թիմային աշխատանքը։
Բարի ծառայություն եմ մաղթում Տեղեկատվական համակարգի նոր տնօրենին՝ հոգևոր եղբորս՝ Արժանապատիվ Տ․ Եսայի քահանա Արթենյանին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ