19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«1 տարի անցավ և առնվազն դատված լինելու փոխարեն, վայելում է իշխանությունը…»․ Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ Արցախյան 44-օրյա պատերազմում ներգրավված հիմնական դերակատարները հայտարարում են, որ հոկտեմբերի ընթացքում 2 անգամ առաջարկել են անհամեմատ ավելի լավ պայմաններով կանգնացնել պատերազմը, և Հայաստանի գերագույն հրամանատար համարվողը հրաժարվել է, մտածում ես, լավ, ի՞նչ կարգի տականք պետք է լինես, ինչքա՞ն պետք է չսիրես պետությունդ ու ազգդ, որ նման աղետ բերես նրա գլխին, հետո էլ շարունակես հաճույք ստանալ հետևանքներից:

Իսկ երբ գիտակցում ես, թե ինչքան բարդ է լինելու նույնիսկ այդ առաջարկածը վերադարձնելը (մարդկային կյանքերն էլ անհնար), ուղղակի խելագարվում ես:

Եվ այսքանից հետո դեռ մարդիկ կան, որ ասում են, այլ ելք չուներ, ստիպված էր… դեռ ցիտողներ կան նրան, նույնիսկ «ձերդ գերազանցություն» անվանողներ…

1 տարի անցավ և առնվազն դատված լինելու փոխարեն, վայելում է իշխանությունը…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ