29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար. «Փաստ»

FA393093-AD8C-4746-A39C-AFD9CF5CAD6D

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց: Զուգահեռ ակտիվորեն շրջանառվում են նաև ծախսված գումարների հետ կապված տարբեր թվեր:

«Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պատասխանել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել նշյալ միջոցառման համար: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք պատասխան (ի դեպ, հանուն արդարության, գերօպերատիվ՝ ընդամենը 50 րոպե անց, ի տարբերություն պետական մի շարք կառույցների, որոնց համար հաճախ ընդամենը 1-2 նախադասությամբ պատասխան ուղարկելու համար նույնիսկ 5 աշխատանքային օրը բավարար չի լինում):

«Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն։ ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է միջոցառումն իրականացնելու ծրագիր, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը։ Միաժամանակ, հայտնում ենք, որ պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել։

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշնը» ներգրավել է մասնավոր հովանավորներից»,- նշված է պատասխանում։ Մենք գրավոր հարցում ենք ուղարկել նաև «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ՝ խնդրելով պատասխանել, թե որտեղից են ֆինանսական աղբյուրները, ինչպես նաև տրամադրել ծախսերի ամբողջական բացվածքը: Պատասխանն ստանալուն պես այդ տվյալները նույնպես կներկայացնենք հանրությանը»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ